Նկարագրություն
Տրավերտին
Տրավերտին քարատեսակն օգտագործվել է շինարարության և ճարտարապետության մեջ դեռևս հնագույն ժամանակներից: Տրավերտինից են կառուցված Երևանի Կասկադ համալիրը, Հռոմի Կոլիզեյը:
Խճանկարային Արվեստ Տրավերտին Քարատեսակով
Նուռ մոզաիկ ապրանքանիշը վերաիմաստավորել է տրավերտինի օգտագործումն որպես ինտերիերի դեկոր՝ ստեղծելով տրավերտինից մոզաիկաների ինքնատիպ մոդելներ: Տրավերտինից մոզաիկաները կիրառելի են ինչպես պատերի այնպես էլ հատակի երեսպատման համար: Մոզաիկաների բնական բազմերանգ տեքստուրան ջերմություն կհաղորդեն ցանկացած ինտերիերի: